Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին ռասսայական վիրավորանքներ հասցրած երկրպագուն Պալմա Դե Մալյորկայի դատարանում դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նույն «Մալյորկայի» երկրպագուն «Վիլյառեալի» դեմ խաղում ռասսայական բռնության է ենթարկել «Դեղին սուզանավի» նախկին հարձակվող Սամու Չուկվուեզեին:
Դատարանը երկրպագուին դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Բացի այդ, անձին երեք տարով արգելել են մասնակցել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի և Ազգային պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի հովանու ներքո անցկացվող խաղերին։