«Արարատի» պաշտպան Սանդրո Տրեմուլեն հրավիրվել է Մադագասկարի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղաղության որակավորման փուլի շրջանակներում մադագասկարցիները հոկտեմբերի 11-ին և 14-ին երկու հանդիպում կանցկացնեն Գամբիայի ընտրանու հետ:
Խաղերը տեղի կունենան Մարոկկոյում: