ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ չէր ցանկանա մարզել որևէ թիմ, եթե թիմում ընդգրկված լինեին Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն և Նեյմարը։
«Ես ՊՍԺ-ն չէի մարզի Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հետ։ Եթե թիմը հաղթեր միայն աշխարհի լավագույն խաղացողներով, փարիզցիներն արդեն 8 հաղթա Չեմպիոնների լիգայի գավաթ կունենային։ Բայց առայժմ ակումբը չունի ոչ մի նման գավաթ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշենք, որ ժամանակին Նեյմարը, Մբապեն և Մեսսին միասին խաղացել են ՊՍԺ-ում։