«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն երիտասարդ ֆուտբոլիստների մասին հարցին, որոնք օգնեցին թիմին հաղթել «Բոլթոնի» դեմ Լիգայի գավաթի խաղում (5:1):
«Մեր թիմից որևէ մեկը պետք է վաղն առավոտյան դպրոց գնա՞: Այո, ոմանք պետք է այնտեղ լինեն: Կարծում եմ, որ դա հիանալի է, նրանք հիացած էին խաղով»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football.London-ը։
«Զինագործների» մեկնարկային կազմում ընդգրկված էին դարպասապահ Ջեք Փորթերը (16 տարեկան), պաշտպաններ Մայլս Լյուիս-Սքելլին (17 տարեկան) և Ջոշ Նիկոլսը (18 տարեկան), և կիսապաշտպան Իթան Նվաները (17 տարեկան), վերջինս դարձավ դուբլի հեղինակ։