«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսն ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան իր թիմակից Կիլիան Մբապեն։
«Ոսկե գնդակի» շնորհման արարողությունը կկայանա Փարիզում, հոկտեմբերի 28-ին։
«Այս մրցաշրջանում Վինիսիուսն ավելի լավն էր, քան Մբապեն։ Նա վտանգ ստեղծող ֆուտբոլիստ է։ Եթե գնդակը Վինիսիուսի մոտ է, դու վտանգ ես զգում։ Կնախընտրեի, որ «Ոսկե գնդակը» շնորհեին հենց բրազիլացուն»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Վինիսիուսը 2023/24թթ․ մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։