«Բարսելոնան» այս շաբաթ կերկարաձգի պայմանագրի ժամկետը թիմի երիտասարդ կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Ըստ Jijantes FC-ի՝ նոր պայմանագրով 17-ամյա Բերնալի հրաժարագինը կկազմի 500 միլիոն եվրո։ Սպասվում է, որ նոր պայմանագրի ստորագրումը տեղի կունենա այս շաբաթվա վերջին։ Բերնալի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Բերնալը «Կապտանռնագույնների» կազմում մասնակցելէ 3 հանդիպման և ոչ մի գոլ չի խփել։ Հարկ է նշել, որ խաղացողը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։ Transfermarkt-ը Բերնալի արժեքը գնահատում են 1 միլիոն եվրո։