«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ երազում է ամեն խաղում դուրս գալ խաղադաշտ, ինչպես նաև տիտղոս նվաճել ռոստովյան ակումբի հետ:
«Ռոստովն» այս չորեքշաբթի, Fonbet Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակում 3:1 հաշվով հաղթել էր «Օրենբուրգին»։
— Ո՞րն է Ձեր ֆուտբոլային երազանքը:
— Լինել առողջ և մասնակցել «Ռոստովի» բոլոր խաղերին: Այսքանը: Իհարկե, ինչ-որ տիտղոս էլ նվաճել: Ո՞վ չէր ցանկանա: «Ռոստովի» հետ դեռևս Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալ եմ հաղթել»,- ասել է Բայրամյանը:
4 տուր անց «Ռոստովը» 9 միավորով զբաղեցնում է Ռուսաստանի Գավաթի В խմբի աղյուսակի 2-րդ հորիզոնականը: