Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարից» կրած վերջին պարտությունը (0:2)։
«Մենք պարտվեցինք պայքարում, բայց չեմ կարող ասել, որ խաղը որոշիչ դարձավ ուժերի հարաբերակցության առումով։ Մենք մրցաշրջանի համար բարձր նպատակներ չենք հայտարարել, բայց ցանկանում ենք ավելի բարձր տեղում լինել, քան նախորդ մրցաշրջանում»,- Բայրամյանի խոսքերն է փոխանցում RB Sport-ը։
Հիշեցնենք, որ «Ցլերի» կազմում հաղթական դուբլի հեղինակ էր դարձել Էդուարդ Սպերցյանը։ 8 տուրից հետո «Ռոստովը» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում: