Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստն աչքի ընկավ 16-րդ և 77-րդ րոպեներին:
Այդ դուբլի շնորհիվ Սպերցյանի հաշվին Ռուսաստանի առաջնության 95 խաղում գրանցվեց 32 գոլ և 18 գոլային փոխանցում:
Opta-ի հաղորդմամբ, Սպերցյանը դարձավ «Կրասնոդարի» պատմության մեջ հինգերորդ խաղացողը, ով հասել է ՌՊԼ-ում 50 արդյունավետ գործողության: Նրանից առաջ այս արդյունքին հասել էին միայն Ժոաոզինյոն, Ֆյոդոր Սմոլովը, Արին և Վիկտոր Կլասսոնը:
Սպերցյանը իր նորամուտը ՌՊԼ-ում նշել է 2020 թվականի սեպտեմբերին և այդ ժամանակից ի վեր արդյունավետությամբ զբաղեցնում է 8-րդ տեղը: