Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Օրենբուրգին»:
«Երկաթգծայինների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ալեքսեյ Բատրակովը: Մեկական գոլով աչքի են ընկել Ժերզինոն և Վլադիսլավ Սարվելին:
Հյուրերի կազմում խաղին մասնակցել է նաև Հայաստանի ընտրանու պաշտպան Նաիր Տիկնիզյանը: Խաղի ընթացքում Տիկնիզյանը մի քանի անգամ աչքի է ընկել լավ խաղով։ Վերջինս փոխարինվել է ընդմիջման ժամանակ:
Թիմի նորեկ, Հայաստանի ընտրանու կիսապաշտան Էդգար Սևիկյանը մնացել է պահեստայինների նստարանին: