Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալվել է «Վեստ Արմենիային» և 3:1 հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը խաղի 5-րդ րոպեին բացել է Ագդոն Մենզեսը, 38-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն կրկանապատկել է իր թիմի առավելությունը, իսկ խաղավարտին՝ 87-րդ րոպեին, Սերժ Դեբլեն խփել է իր թիմի երրորդ գնդակը:
Տանտերերի կազմում մեկ գնդակ ետ է բերել Արթուր Դանիելյանը՝ 64-րդ րոպեին գրավելով «Փյունիկի» դարպասը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 7 միավոր ունի իր ակտիվում և զբաղեցնում է ՀՊԼ 4-րդ տեղը, իսկ «Վեստ Արմենիան» 4 խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել և եզրափակում է աղյուսակը:4 խաղում «Վեստ Արմենիան» 16 գոլ է բաց թողել՝ խփելով 4-ը: