Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը մեկնաբանել է որդու վերադարձը Մոսկվայի «Լոկոմոտիվ»:
«Այս մրցաշրջանում «Ֆերենցվարոշը» գլխավորեց նոր մարզիչ, ում հետ Էդգարը բավականին լավ հարաբերություններ ուներ: Բայց ֆուտբոլի տեսանկյունից մարզիչն այդ դիրքում տեսնում է այլ ոճի ֆուտբոլիստի, այդ պատճառով էլ Էդգարը Մոսկվայում է:
Եվրոպայից շատ առաջարկություններ ունեինք, սակայն թե՛ «Ֆերենցվարոշի» ղեկավարությունը, և թե՛ մենք որոշեցինք, որ եթե գնում ենք վարձակալության, ապա միմիայն հարազատ ակումբ:
Էդգարի մոտ «Լոկոմոտիվ» տեղափոխվելու տարբերակն առաջացել էր ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, երբ նա դեռ 6 տարեկան էր: Հենց այդ պատճառով է նա ուրախ, քանի որ խաղալու է իր հարազատ ակումբում»,- նշել է ավագ Սևիկյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ:
Սևիկյանը «Լոկոմոտիվ» է վերադարձել «Ֆերենցվարոշից»՝ վարձակալական հիմունքներով: Համաձայնագիրը կնքված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ՝ հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով: