«Կրասնոդարի», «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանի թիմի հեռանկարների մասին։
«Անցած մրցաշրջանում «Կրասնոդարն» ապացուցեց, որ կարող է պայքարել չեմպիոնության համար։ Վստահ եմ, որ այս տարի նրանք կշարունակեն պայքարել»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Մովսիսյանը նշել է նաև, որ «Կրասնոդարն» ունի շատ ուժեղ խաղացողներ, ինչպիսիք են Ջոն Կորդոբան և Էդուարդ Սպերցյանը։
ՌՊԼ-ում անցկացրած 7 տուրերից հետո «Ցլերը» վաստակած 15 միավորով գտնվում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ 2 միավոր զիջելով առաջատար «Զենիթին»։