Լոնդոնի «Չելսին» չի ընդգրկել թիմի անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի հայտացուցակում՝ խաղացողի ծանրաբեռնվածության պատճառով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ որոշումը կայացվել է ծանրաբեռնվածության պատճառով, քանի որ «Չելսիի» մրցաշրջանը կարող է տևել մինչև 2025 թվականի հուլիսը, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով։
Նշենք, որ Պալմերը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողնում Անգլիայի հավաքականի սեպտեմբերյան հավաքը։ Բացի Քոուլից հայտացուցակից դուրս են մնացել նաև պաշտպան Ուեսլի Ֆոֆանան և կիսապաշտպան Ռոմեո Լավիան :
Էնցո Մարեսկայի թիմը ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլում ելույթը կսկսի «Գենտի» հետ տնային խաղով։ Խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին։ «Ազնվականները» կխաղան նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի», «Հայդենհայմի», «Աստանայի», «Շեմրոկ Ռովերսի» և «Պանայտինաիկոսի» հետ։