Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ չի վախենում սխալվելուց։
«Ես երբեք չեմ խուսափի պատասխանատվությունից, և ես այդպիսին եմ եղել մանկուց: Ես վախկոտ չեմ: Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ չեն ցանկանում 11 մետրանոց իրացնել, քանի որ վստահ չեն, և դա նորմալ է: Ես հարգում եմ դա, բայց Կրիշտիանուն երբեք դա չէր անի: Երբեք: Եթե անգամ առաջին փորձից չհաջողեմ, հաջորդ անգամ կխփեմ։ Եթե ձախողվեմ, երրորդ անգամ կփորձեմ։
Ես չեմ վախենում։ Բայց մարդիկ միշտ հակված են ուռճացնելու բացասական կողմերը։ Եթե ինձ հարցնեք, ես ուզում եմ գոլ խփել, իսկ եթե ինչ-որ խաղում դա տեղի չունենա՞: Պետք է լա՞ց լինեմ: Երկրպագուները սիրում են ինձ, և դա է իմ մոտիվացիան՝ շարունակելու խաղալ: Ոչ ոք չի կարող դա ինձնից խլել»,- ասել է Ռոնալդուն Ռիո Ֆերդինանդի հետ զրույցում YouTube-ի իր ալիքում։