Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» Աբովյանում 3-0 հաշվով հաղթեց Սլովակիայի «Ռուժոմբերոկին»։
«Ռոժոմբերոկ»-«Նոա» պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին:
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան․
«Սպասելիքները նույնն են, ինչ առաջին խաղից առաջ։ Իհարկե, գիտենք, որ այսպես ասած առաջին խաղակեսից հետո մենք առջևում ենք, բայց վաղվա խաղից առաջ այնպես ենք տրամադրվել, կարծես՝ հաշիվը 0-0 է, ու պետք է ամեն ինչ անենք որակավորման այս փուլը հաղթահարելու համար։
Կարծում եմ՝ մեր թիմի ուժեղ կողմը մեր կազմն է։ Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք»,- ասել է Մոտան նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։