Պրահայում ընթացող կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկու չեմպիոն ունի։
Մինչև 8 տարեկանների չեմպիոն է դարձել Սոֆիա Բաղրամյանը, իսկ մինչև 14 տարեկանների չեմպիոն՝ Սոնա Կրկյաշարյանը։
Սոֆիան 18 հնարավորից վաստակեց 16 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:
Սոնան 18 հնարավորից վաստակեց 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց: