«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոստովանել է, որ մեծ մրցանակներ նվաճելու ցանկություն ունի․
«Կրիշտիանու Ռոնալդուն և Նանին լուրջ հաջողությունների են հասել «Մանչեսթեր Յունայթեդում»: Նանին, որի հետ ես մարզվում էի «Սպորտինգում», միշտ լավ էր արտահայտվում «Յունայթեդի» մասին: Այն փաստը, որ Ռոնալդուն իմ մասին դրական արձագանք է տվել, երբ հարցրել են իրեն, ինձ հպարտացնում է, որ նման խաղացողը ինձ գնահատում է»,-ասել է Ֆերնանդեսը ESPN-ին:
Ֆերնանդեսը ճանաչվել էր Անգլիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն խաղացող: Փետրվարին նա մասնակցել է ԱՊԼ-ի երեք խաղի, որոնցում խփել է մեկ գոլ և դարձել 2 փոխանցման հեղինակ: