Իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին կլքի «Յուվենտուսը» և կտեղափոխվի Ամստերդամի «Այաքս»: Տեղափոխությունը տեղի կունենա վարձակալության հիմունքներով մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Դանիելե Ռուգանին, որը նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ, արդեն մեկնել է Ամստերդամ՝ բուժզննում անցնելու։