«Փյունիկի» ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոն իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայում «Օրդաբասիի» հետ առաջիկա խաղի մասին։
«Լավ թիմ է «Օրդաբասին»։ Կարողացանք դրական արդյունքի հասնել, բայց դիմակայությունը բաղկացած է երկու խաղից, անհրաժեշտ է պատասխան խաղում լավ հանդիպում անցկացնել ու գնալ առաջ:
Դրական ենք տրամադրված, ցանկանում ենք հաղթել ու գնալ առաջ»,-ասել է Կովալենկոն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Օրդաբասի» հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր «Նռնագույնների» նվազագույն հաշվով տարած հաղթանակով՝ 1-0։