Անգլիայի հավաքականի պաշտպան Կայ Ուոքերը խոսել է 2024 թվականին Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ ազգային հավաքականի հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Ես կստեմ, եթե ասեմ, թե մենք դա չենք քննարկել: Մենք բոլորս մարդ ենք, և բոլորն ուզում են դուր գալ, հատկապես երբ աշխատանքդ անում ես մեծ նվիրվածությամբ և սիրով»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Անգլիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի եզրափակիչ, որտեղ 2։1 հաշվով պարտվել է Իսպանիային։ Հաղթական գոլը հանդիպման 86-րդ րոպեին խփել է հարձակվող Միկել Օյարսաբալը։
Մրցաշարից հետո Գարեթ Սաութգեյթը լքել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2016 թվականի սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, ինչպես նաև խաղացել է ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում և 2022-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։