Ավարտվեց «Vanadzor Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը։ Ա խմբի հաղթող դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր։ Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։
ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքրյանը վաստակեցին 6.5 միավոր և զբաղեցրեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Ռոբերտ Փիլիպոսյանը մրցաշարում հաղթահարեց 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ուներ 3 նորմա, կստանա միջազգային վարպետի կոչում:
Բ խմբի հաղթող դարձավ Դավիթ Դավթյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր։
Գ խմբի հաղթող դարձավ Միքայել Բալդրյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր։
Դ խմբի հաղթող դարձավ Սարգիս Կարապետյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր։
Ե խմբի հաղթող դարձավ Արսեն Մանգասարյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր։