«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ կցանկանար «Սիթիի» ֆուտբոլիստներին ավելի շատ ժամանակ տալ հանգստի համար։
«Մենք փորձում ենք նրանց հնարավորինս շատ հանգստի ժամանակ տրամադրել: Մենք կցանկանայինք ավելի շատ ժամանակ տալ, բայց ունենք այն, ինչ ունենք…
Ֆուտբոլիստներից մի քանիսը վերադարձել են, Անգլիայի հավաքականի խաղացողներն ու Ռոդրին կժամանեն հաջորդ շաբաթ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում ( նախկինում Twitter):