Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։
Հանդիպումն ավարտվեց հունգարական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին՝ Հունգարիայում։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը․
«Հանդիպման ընթացքը հաշվի առնելով՝ առնվազն պետք է ոչ-ոքի խաղայինք։ Բայց սա ֆուտբոլ է։ Այս մակարդակում սխալների դեպքում մրցակիցը պատժում է։
Հանդիպման երկրորդ խաղակեսը հույս է տալիս, որ հնարավորություն ունենք դուրս գալու հաջորդ փուլ, մենք էլ ունենք մեր առավելությունները»,- ասել է Մինասյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․