Օգոստոսի 8-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք «Արարատ-Արմենիա» — «Պուշկաշ Ակադեմիա» հանդիպման մուտքն ազատ է։
Տոմսերը կբաժանվեն հենց մարզադաշտում, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Վաղը՝ օգոստոսի 8-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ։
Առաջին խաղը մեր թիմը կանցկացնի սեփական հարկի տակ օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 15-ին, Հունգարիայում: Վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։