«Բարսելոնան» կարող է վաղաժամ բաժանվել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսիից՝ չնայած թիմի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ունեցած վստահությանը: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս խզել գործող պայմանագիրը։ Դա հնարավոր կլինի, եթե Ռոբերտն առաջիկա մրցաշրջանում չմասնակցի «Բարսելոնայի» հանդիպումների առնվազն 55 տոկոսին։
Նշվում է, որ հարձակվողի աշխատավարձն ամեն տարի բարձրանում է. առաջին մրցաշրջանում հարձակվողը ստանում էր 20 միլիոն եվրո, այժմ՝ 26 միլիոն, հաջորդ մրցաշրջանում նրա աշխատավարձը կկազմի 32 միլիոն եվրո, եթե նա մասնակցի ակումբի հանդիպումնների առնվազն 55 տոկսսին։
Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետը «Կապտանռնագույւնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Նա կատալոնացիների կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 35 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։