«Բարսելոնայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը որոշել է, թե որտեղ է հանդես գալու նոր մրցաշրջանում։ Խոսակցությունները կային, որ խաղացողը տեղափոխվելու է Քաթար, սակայն տեղափոխությունը դժվար թե կայանա այս ամառ: Այս մասին հայտնում է լրագրող Իվան Սան Անտոնիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին 33-ամյա կիսապաշտպանը չի մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Գյունդողանի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ, սակայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 51 հանդիպման դառնալով՝ 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։