Գյումրի քաղաքի «Սև Ամրոց» հուշահամալիրում շարունակվում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ շախմատի աշխարհի անհատական առաջնությունը: Այս մասին հայտնում ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
4 խաղափուլից հետո 6 շախմատիստներ ունեն 3.5 միավոր, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը։
Մայիս Մելքոնյանը ունի 2 միավոր, Հակոբ Մարտիրոսյանը՝ 1.5 միավոր, իսկ Համբարձում Ավետիսյանը՝ 1 միավոր: