Իսպանացի թենիսիստներ Կառլոս Ալկուրասը և Ռաֆայել Նադալը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար կսկսեն մարզվել այս շաբաթվա կեսին Ռոլան Գարոսի կորտերում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Նադալը պետք է մարզումները սկսի այս չորեքշաբթի, նույն օրը, երբ Օլիմպիական հավաքականի վերջին անդամ Մարկ Գրանոլերսը կժամանի Փարիզ՝ մարզվելու Դավիդ Ֆերերի գլխավորությամբ։
Ավելի վաղ Ռաֆայել Նադալը խոսել էր Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին իր առաջիկա մասնակցության մասին, որտեղ զուգախաղով հանդես է գալու Կառլոս Ալկարասի հետ։
Փարիզում (Ֆրանսիա) Օլիմպիական խաղերում թենիսի մրցումները կանցկացվեն հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը։