Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման արձագանքել է Եվրո-2024-ում Իսպանիայի հավաքականի խաղին։
«Իսպանիան Եվրո-2024-ի լավագույն թիմն էր։
Նրանք արժանիորեն հաղթեցին մրցաշարը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հուլիսի 14-ին Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիան հաղթեց Անգլիային (2-1): Իսպանացիները չորրորդ անգամ դարձան Եվրոպայի չեմպիոն․ սա ԵԱ-ի նոր ռեկորդ է։