Ազգերի լիգայի 2024/2025 մրցաշրջանի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը Բելգիայի և Իսրայելի հավաքականների միջև, որը նախատեսված է սեպտեմբերի 6-ին, կանցկացվի Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում։ Այս մասին հայտնում է Բելգիայի թագավորական ֆուտբոլային միության պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի քաղաքները չեն ցանկանում կազմակերպել այս հանդիպումը «քաղաքական զգայունության» պատճառով, ինչպես նաև անվտանգության չափազանց խիստ միջոցների ապահովման անհրաժեշտության պատճառով։