Ռոնալդ Կումանը ցանկություն է հայտնել վերադառնալ «Բարսելոնա»։
«Ես ևս երկու տարի ունեմ պայմանագիր Նիդերլանդների հավաքականի հետ:
Ես երազում եմ վերադառնալ «Բարսա», բայց ոչ որպես մարզիչ, այլ տեխնիկական հարցերում օգնելու համար և այլ նախագահի օրոք»,- ասել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչը։
Կումանը գլխավորել է «Բարսելոնան» 2020 թվականի ամռանը նախագահ Խոսեպ Բարտոմեուի օրոք, իսկ 2021 թվականի հոկտեմբերին հեռացվեց Ժոան Լապորտայի օրոք: