Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը պատմել է, թե ինչպես է արձագանքել «Ալբիսելեստեի» հարձակվող Լիոնել Մեսսիի կոճի վնասվածքին, որը նա ստացել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի եզրափակչի Կոլումբիայի հետ խաղի երկրորդ խաղակեսում (1:0): Վնասվածքը ստանալուց հետո Մեսսին փոխարինվեց, որից հետո նա լաց եղավ պահեստայինների նստարանին։
«Երբ Մեսսին վնասվածք ստացավ, դժվար իրավիճակ էր: Ես փորձում էի չնայել նրան, որպեսզի չտրվեմ զգացմունքներին։ Ասացի, որ լաց չլինի և հանգիստ մնա, քանի որ նա օրինակ է մեզ համար։
Կարևորն այն է, որ մենք հասանք մեր նպատակին։ Դե Պաուլն ասաց, որ մենք ցանկանում էինք նվաճել գավաթը Մեսսիի համար: Մենք բոլորս հենց այդպես էինք զգում: Նա մեր ավագն է, և մենք ցանկանում էինք, որ նա երջանիկ լինի»,- Պարեդեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։