Իսպանացի մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը նոր պայմանագիր է կնքել իտալական «Կոմոյի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա իսպանացի մասնագետը չորս տարվա պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ, որտեղ էլ ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆաբրեգասն առաջարկ է ստացել միանալ «Չելսիի» մարզչական շտաբին։ Անցած մրցաշրջանում Սեսկ Ֆաբրեգասը դե ֆակտո գլխավորել է թիմը՝ չունենալով անհրաժեշտ մարզչական արտոնագիր:
2023/2024 մրցաշրջանում 38 հանդիպումներից հետո «Կոմոն» զբաղեցրել է երկրորդ տեղը Սերիա Բ-ում և բարձրացել է Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոն։ Թիմը վաստակել է 73 միավոր։ «Պարման» 76 միավորով հաղթել է Սերիա Բ-ում: