Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, որը նախկինում գլխավորել է «Բարսելոնան», քննադատել է կատալոնական ակումբի ղեկավարությանը Ժոան Լապորտայի գլխավորությամբ։
«Չավիի հեռանալը խայտառակություն էր: Ցավալի է, որ նա ստիպված է եղել հեռանալ «Բարսայից», ցավալի է, որ ես պետք է հեռանայի, Մեսսին… Թվում է, թե ակումբի լեգենդները ոչինչ չեն նշանակում ներկայիս խորհրդի համար։
Նիկո Ուիլյամսը տեղափոխվո՞ւմ է. «Բարսելոնայի» խնդիրը վերջին տարիներին այն է, որ նրանք վատ են վերաբերվում ակումբի լեգենդներին և դուրս են մղում նրանց: Կարծում եմ՝ նրանք պետք է սկսեն հոգ տանել իրենց լեգենդների մասին այս խաղացողի համար պայքարելուց առաջ: «Բարսան» պետք է վերևում լինի. խնդիրը տնօրենների խորհուրդն է, որն այնքան էլ լավ չի կատարում իր աշխատանքը։
Ապագայում վերադառնա՞լ «Բարսա»: Եվս երկու տարվա պայմանագիր ունեմ Նիդերլանդների հավաքականի հետ։ Երազում եմ վերադառնալ «Բարսելոնա», բայց ոչ որպես մարզիչ, այլ օգնել տեխնիկական հարցերում մեկ այլ նախագահի ղեկավարությամբ»,- Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն։