«Սևիլիան» հայտարարել է Դանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Դիլեյնիի հետ պայմանագիրը խզելու մասին։
Անցած մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Անդերլեխտում»՝ բոլոր մրցաշարերում բելգիական ակումբի կազմում անցկացրած 25 խաղում դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Եվրո-2024-ում Դիլեյնին Դանիայի հավաքականի կազմում մասնակցել է երեք հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 82 րոպե։
Դանիացին «Սևիլիայում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա խաղացել է նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Դորտմունդի «Բորուսիան», «Հոֆենհայմը», «Վերդերը» և «Կոպենհագենը»: