«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան «Շկենդիաի» դեմ տարած հաղթանակից կիսվել է տպավորություններով:
«Նախևառաջ, շատ ուրախ ենք, որ հաղթահարեցինք այս փուլը: Շնորհավորում եմ «Նոայի» ընտանիքին՝ այս հաղթանակի կապակցությամբ: Առաջին անգամն է, որ ակումբը դուրս է գալիս Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ: Մենք պատրաստ էինք շատ ծանր ու բարդ խաղի: Առաջին կեսում մրցակցին հնարավորություններ չտվեցինք: Ամեն ինչ մեր վերահսկողության ներքո էր: Երկրորդ խաղակեսում ավելի ուժեղ գտնվեցինք»,- ասել է մարզիչը: