Դանիացի մարզիչ Կասպեր Յուլմանը հեռացել է ազգային թիմից։ Այս մասին հայտնում է Դանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ Մորտեն Վիգորստը ժամանակավորապես կդառնա Դանիայի հավաքականի մարզիչը մինչև նոր տարի։
«Գերմանիայում Եվրոպայի առաջնությունից հետո Կասպեր Յուլմանը և Դանիայի ֆուտբոլի ասոցիացիայի տնօրեն Պետեր Մյոլերը գնահատեցին եզրափակիչ փուլն ու որակավորումը և անցկացրին ապագայի շուրջ բանակցությունների մի քանի փուլ։Կասպեր Յուլմանը եկավ այն եզրահանգման, որ թիմին նոր էներգիա է պետք, եկել է փոփոխությունների ժամանակը և անհրաժեշտ է ազգային հավաքականի նոր մարզիչ»,- ասվում է հաղորդագրությունում։
Դանիայի հավաքականը Եվրո-2024-ից դուրս է մնացել 1/8 եզրափակչից՝ պարտվելով Գերմանիայի հավաքականին (0:2):