«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատասխանել է այն հարցին, թե ով է Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին՝ Golden Boy-ին արժանանալու գլխավոր հավակնորդը.
Ինքը՝ Պեդրին, արժանացել է այս մրցանակին 2021 թվականին։
«Լամին Յամալը, 100 տոկոս»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Յամալը մասնակցել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության յոթ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ 17-ամյա ֆուտբոլիստը ստացել է մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։
Անցած ակումբային մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո: