«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է կիսապաշտպան Նիկո Ուիլյամսի՝ Բիլբաոյի «Ատլետիկից» կատալոնական թիմ հնարավոր տեղափոխության մասին։
«Ուիլյամսը կտեղափոխվի՞. Ես այս հարցին պատասխան չունեմ։ Պարզ է, որ նա հիանալի ձեռքբերում կլիներ «Բարսելոնայի» համար: Եվրոյում մենք տեսանք, թե ինչի է նա ընդունակ»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնան» սկսել է բանակցություններ վարել Ուիլյամսի տրանսֆերի շուրջ։ Ֆուտբոլիստի գործակալը Սարագոսայում հանդիպել է կատալոնական թիմի մարզական տնօրեն Դեկուի հետ։
Անցած մրցաշրջանում Ուիլյամսն ակումբային և ազգային հավաքականների մակարդակում բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: