Կենտրոնական պաշտպան Լենի Յորոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին։
Անգլիական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել «5+1» ձևաչափով։ Տրանսֆերի գումարը կազմել է 62 միլիոն եվրո։
«Մանչեսթր Յունայթեդի» նման մեծ ակումբ տեղափոխությունն իմ կարիերայի վաղ փուլում անհավանական պատիվ է: Ակումբի հետ իմ առաջին զրույցից նրանք հստակ ծրագիր կազմեցին, թե ինչպես կարող եմ զարգանալ Մանչեսթերում՝ որպես այս հետաքրքիր նախագծի մի մաս, և մեծ հոգատարություն ցուցաբերեցին իմ և իմ ընտանիքի հանդեպ:
Ես գիտեմ «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ խաղացողների պատմությունը և զգում եմ, որ սա կարող է լինել իմ ներուժն ու հավակնություններն իրացնելու կատարյալ վայր: Չեմ համբերում աշխատանքի անցնելուն»,- Յորոյի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանում Յորոն անցկացրել է 44 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։