Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ուժերն է չափել էստոանական «Կալևի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Կալևի» գլխավոր մարզիչը․
«Կարծում էի, որ մրցակիցն ավելի շատ պրեսինգի կդիմեր, բայց նրանք թույլ տվեցին, որ մենք էլ խաղայինք։ Ունեինք հնարավորություն, բայց չկարողացանք գոլ խփել։ Երկրորդ խաղակեսում երևանյան թիմն ավելի լավն էր»,- ասել է «Կալևի» գլխավոր մարզիչը։
Այսպիսով, «Ուրարտուն» երկխաղյա դիմակայության արդյունքում 4-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի չեխական «Բանիկի» հետ: