Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ուժերն է չափել էստոանական «Կալևի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Երևանյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել 23-ամյա կիսապաշտպան Միքայել Միրզոյանը՝ աչքի ընկնելով նախ 12-րդ, ապա՝ 49-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Այսպիսով, «Ուրարտուն» երկխաղյա դիմակայության արդյունքում 4-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի չեխական «Բանիկի» հետ: