Պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաո Նևեշը համաձայնել է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ ակումբները դեռ համաձայնության չեն եկել 19-ամյա Նևեշի տրանսֆերի շուրջ, սակայն փարիզցիներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ևս համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին ևս հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ նիգերիացին արդեն համաձայնեցնում է պայմանագրի կետերը փարիզցիների հետ։ Բանակցություններ են ընթանում նաև ակումբների միջև, թեև դրանք ակտիվ չեն ընթանում։