Իսպանիայի հավաքականի խաղացողներ Ֆաբիան Ռուիսը և Խեսուս Նավասը 148 կիլոգրամ լոլիկ են նվեր ստացել իրենց հայերնի Լոս Պալասիոս և Վիլաֆրանկա քաղաքի իշխանությունների կողմից։ Այս մասին հայտնում է Muchodeporte ալիքը։
Նշվում է, որ տեղի իշխանությունները որոշել են շնորհավորել ֆուտբոլիստներին ԵՎՐՈ-2024-ում տարած հաղթանակի կապակցությամբ՝ ֆուտբոլիստներին տալով այնքան լոլիկ, որքան կշռում են երկուսով միասին։ 38-ամյա Նավասը ստացել է 64,7 կգ, իսկ Ռուիսը` 83,2 կգ լոլիկ։
Այս քաղաքը գտնվում է Սևիլիա նահանգի հարավում և հայտնի է լոլիկի աճեցմամբ։ Նշվում է, որ այս քաղաքը փոքր է, քանի որ այնտեղ ապրում է 40 հազարից քիչ մարդ։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Իսպանիան 2։1 հաշվով առավելության հասավ Անգլիայի նկատմամբ և 4-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։