Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի դրպասը խփած գոլը ճանաչվել է ԵՎՐՈ-2024-ի լավագույն գոլ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթելով Անգլիային։ Յամալը եզրափակիչից անմիջապես հետո արժանացավ մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին։