Իսպանիայի և Անգլիայի հավաքականները երեկ հանդիպեցին Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչում։
Վճռորոշ հանդիպումը կայացավ կիրակի օրը՝ Բեռլինի Օլիմպիաշտադիոնում։ Իսպանացիները հաղթեցին 2-1 հաշվով։
Մադրիդի «Ռեալի» երեք ներկայացուցիչներ՝ Դանի Կարվախալը, Նաչոն և Խոսելուն, համալրեցին այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր նույն տարում հաղթել են Եվրոպայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան։ Նշենք, որ Նաչոն ու Խոսելուն հաջորդ մրցաշրջանից այլևս հանդես չեն գա մադրիդյան ակումբում։
Անգլիացիների կազմում նույն հաջողությունը կարող էր գրանցել Ջուդ Բելինգհեմը, եթե հաղթեր Անգլիան։