Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն հումորով է մեկնաբանել Իսպանիայի հավաքականի հաղթանակը Անգլիայի նկատմամբ Եվրո-2024-ի եզրափակչում։
Մասնագետը հրապարակել է լուսանկարներ, որոնցում նա՝ որպես Մադրիդի «Ռեալի» մարզիչ, Ալվարո Մորատայի և Նաչո Ֆերնանդեսի կողքին է։
«2024 թ. Չեմպիոնների լիգայի հաղթող՝ որպես ավագ Նաչո Ֆերնանդես։ Եվրոպայի առաջնության հաղթող՝ որպես ավագ Ալվարո Մորատա։
Շնորհավորում եմ նրանց և մարզչին, ով նրանց նորամուտ պարգևեց, երբ նրանք դեռ ակադեմիայում էին»,- գրել է Մոուրինյուն։