Վերջին շաբաթների ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է պայմանագիր կնքել «Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի հետ։ Տեղեկություն կար, որ «Քաղաքայինների» ղեկավարությունը մտադիր է ակտիվացնել 26-ամյա խաղացողին 60 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։
Նշվում է, որ մանկունիական ակումբը մտադիր չէ «Լայպցիգին» առաջարկ անել Օլմոյի տրանսֆերի համար, հայտնում է ManchesterWorld-ը: Աղբյուրի համաձայն՝ իսպանացու տեղափոխությունը «Էթիհադ» չի կայանա։
«Մանչեսթեր Սիթին» 2024/25 մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին՝ Անգլիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։