Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը ԵՎՐՈ-2024-ում հաղթելուց հետո զվարճալի գրառում է կատարել։
Յամալը Instagram-ի Story բաժնում լուսանկար է հրապարակել որին կից գրել է իր ամառային ձեռքբերումների մասին։
«Ավարտել միջնակարգ դպրոցը – կատարված է․ դառնալ Եվրոպայի չեմպիոն – կատարված է»,- գրել է Յամալը։
Հիշեցնենք, որ իսպանացին ԵՎՐՈ-2024-ի ընթացքում մասնակցեց 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 17-ամյա խաղացողը նաև ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։